Հոկտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 298 069 դեպք, որոնցից 263 002-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 692 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Երեկ կատարվել է 11 982 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1517 նոր դեպք: Ունենք 1050 առողջացած, 57 մահվան դեպք:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6112 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1263 է:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 018 614 թեստավորում» նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Pin It on Pinterest