«Վերջին օրը Մոնթեին նկարեց ու գնաց»

796

-Վերջին օրը Մոնթեին նկարեց, ու գնաց։

Ալիկ Հախվերդյանը նկարել սիրում էր ամեն ինչից առավել։  

-Մուսան, որ գալիս ա, կտրվում ես աշխարհից ու սկսում մենակ նկարել։

Ալիկը

Ալիկը Ճարտարապետական համալսարան էր ընդունվել։ Դեկանը ասեց՝ «սենց տաղանդավոր երեխա 100 տարին մեկա պատահում, լավ կլիներ, որ շարունակեր ուսումը»։ Սրա պատճառով էլ հենց ես չէի ուզում, որ ինքը գնար, ծառայեր, բայց չլսեց։ Ասում էր՝ «պապ, ինչ էլ անես, մեկա փախնելու եմ, գնամ, ընկերներս գնում են, ես էլ պիտի գնամ»։ Ու գնաց․․․

Պատերազմը

Ալիկը օգոստոսին ա զորակոչվել բանակ, Մարտունի 3-ում էր ծառայում։ Սեպտեմբերի 26-ի իրիկունը զանգեց, ասեց․

-Պապ, կարող ա մի քանի օր չկարողանամ զանգեմ»։

-Ինչի՞, ի՞նչ ա եղել։

— Դե չգիտեմ, կարող ա չստացվի։ Սաղ նորմալ ա։

Սեպտեմբերի 27-ին ոչ զանգ, ոչ մի բան, 28 ին էլ նույնը։ Հոկտեմբերի 1-ին նոր զանգել ա։

-Ինչի՞ չես զանգում, Ալիկ, հենց հիմա գալիս եմ մոտդ։

-Պապ, պատերազմ ա։ Չգաս։ Հենց եկար, ես առաջին գիծն անցնելու եմ։ Մենք լավ ենք, «բունկերում» ենք։

Բայց դե խաբում էր։ Ալիկը 7-րդ հրաձգային վաշտից էր։ Հրամանատարը՝ Գոռ Իշխանյանը, Հադրութը գրաված, հանում ա, էրեխեքին ուղարկում թուրքի «յաշմայի» դեմ։ Էրեխեքը 5 անգամ դիվերսիոն գործողությունների են մասնակցում։  Իրենք բոլորը խելացի, տաղանդավոր էրեխեք էին, հատուկ նենց էին հավաքել, որ «ռեզերվային» վաշտ սարքեն, ու ամեն մեկի գիտելիքներն օգտագործելով՝ իրենց ուզածն անեն։

Հոկտեմբերի 10-ին, որ զանգեց, ասեց՝  «պապ, ուզում եմ բոլորի հետ էլ խոսեմ․ տատիի, պապիի, քուրիկի»։ Խոսեցինք, բայց չասեց, որ իրենց պիտի տեղափոխեին Հադրութ։ Իրենց Մադաղիս էլ են տարել, Ֆիզուլի էլ, որտեղ պետք ա եղել, էրեխեքին տարել, գցել են, կոտորել են թուրքերին ու հանել։

Օրը ցերեկով Իշխանյանը Գոռը էրեխեքին հանել, ուղարկել ա Հադրութ, էն դեպքում, որ ամբողջ Ղարաբաղով անօդաչուները վխտում էին, ինքն էլ թողել, փախել ա։ Ոչ մեկ էրեխեքին չի դիմավորել, ոչ էլ ՀՕՊ-ն ա աշխատել։ Իրեն ասում ենք՝  դու գեներալ մարդ ես, ո՞նց ես 20 օրվա ծառայող էրեխեքին հանում, ուղարկում։ Ոչ մի բան չեն կարողանում խոսել։ Մեկն ասում ա՝ դե մեզ չեն ասել, մյուսն ասում ա՝ ես չգիտեի։ Ինչի անտերանոց ա՞։ Բա ինչի՞ էիք ուղարկում։ Իմ համար բոլորն էլ դավաճան են, բոլորը։

Հենց առաջին մեքենային խփում են, հետևի մեքենաներից դուրս են գալիս էրեխեքը ու սկսում կռվի մտնելը։ 8-10 ժամ կռիվ են տալիս, զանգում են, կանչում, ոչ մեկ օգնության չի գնում։ «Հեսա կհասնենք, հեսա կհասնենք», մինչև հիմա էլ հասնում են։ Ամբողջ  ապառազինությունը վերջանում ա, էրեխեք էլ տենց մնում են շրջափակման մեջ։

Ալիկը նոթատետր ունի, որտեղ նշել ա, քանի թուրք ա սպանել, ու տակը ստորագրած ա։ Նույնիսկ ամբողջ պատերազմն ա լրիվ նկարել ինքը։

ՀԻՄԱ

Մինչև դեկտեմբերի 4-ը լուր չենք ունեցել։ Մեզ անընդհատ խաբում էին։ Ծնողներով հելանք, ստեղից գնացինք Ղարաբաղ, գնացինք, որ Գոռ Իշխանյանին սպանենք։ Խաբում էր, ասում՝ սաղ են էրեխեքը, էս ինչ տեղն են, էն ինչ տեղն են։ Էրեխուս գտա դեկտեմբերի 4-ին, ծնողներով մտել ենք Մառնիկներ կոչվող տարածքը, գտել։ Հադրութն անցել էին էրեխեքը, կռվելով իջել էին Մառնիկներ՝ վիրավոր լինելով հանդերձ, որովհետև հավատացել են, որ գալիս են հետևներից։

Հիմա ԱԱԾ ենք դիմել, քննչական ենք դիմել, բա որ բռնված ա Գոռ Իշխանյանը, ինչի՞ չի դատվում։

Ամեն մեկը մի տան լույս էր։ Ինչի՞ սենց արեցին։ Արեցին, որ սաղին ցավ տա՞ն։

Ալիկը 44-օրյա պատերազմի մասնակից է, 7-րդ հրաձգային վաշտից, զոհվել է հոկտեմբերին իր 72 զինակիցների հետ Հադրութում։

Հեղինակ՝ ԱՆի Թորոսյան