Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 11-ին միաձայն որոշել է բավարարել Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Բարձրագույն դատականկ խորհրդի մամուլի ծառայությունից: 

«Դատավորի լիազորությունները դադարեցվեցին՝ էական կարգապահական խախտում իրականացնելու հիմքով: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest