Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացումն արդեն սկսվել է, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընդունելով Եվրամիության նորանշանակ դեսպանին։Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։

«Այժմ ամենակարևոր հարցը տարածաշրջանում հետպատերազմյան փուլն է և խաղաղության ապահովումը։ Մենք ուզում ենք շրջել այդ էջը, դա է մեր քաղաքականությունը, ուզում ենք հարաբերություններ հաստատել մեր հարևանի՝ Հայաստանի հետ»,- ասել է Ալիևը, հավելելով՝ Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, հաղորդակցության ուղիների բացման շուրջ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest