Երկուշաբթի Facebook, ինչպես նաև Instagram սոցիալական ցանցերն ու WhatsApp և Facebook Messenger ծառայությունները խափանվել էին, ինչի հետևանքով դրանք անհասանելի էին աշխարհի տասնյակ միլիոնավոր օգտատերերի համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Downdetector ծառայությունը, որը վերահսկում է ինտերնետի հիմնական ռեսուրսների անսարքությունները, ստացել է ավելի քան 10.5 միլիոն բողոք սոցիալական ցանցերի անհասանելիության վերաբերյալ: Կայքերի և ծրագրերի հասանելիության հետ կապված խնդիրներ են նկատվել, մասնավորապես, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում, ինչպես նաև ԵՄ երկրներում: Այս մասին հայտնում է factor.am-ը։

Downdetector-ն ընթացիկ խափանումն անվանել է ամենամեծը Facebook-ի պատմության մեջ: Այն տևել է ավելի քան վեց ժամ, սոցիալական ցանցերի աշխատանքը սկսել է վերականգնվել երեքշաբթի երեկոյան, իսկ խնդիրները լիովին վերացվել են միայն առավոտյան: Bloomberg-ի տվյալներով՝ Մարկ Ցուկերբերգը խափանումների ժամանակ կորցրել է ավելի քան 6 միլիարդ դոլար կապիտալ (այսինքն՝ ժամում մոտ 1 միլիարդ դոլար): Նրա կարողությունը նվազել է՝ հասնելով 121,6 միլիարդ դոլարի, արդյունքում Facebook-ի հիմնադիրն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում երրորդ հորիզոնականից իջել է հինգերորդի, որը նախկինում զբաղեցնում էր Բիլ Գեյթսը:

Հավելենք, որ Facebook-ը պնդում է, որ երեկ սոցիալական ցանցի աշխատանքի լայնածավալ խափանման արդյունքում օգտատերերի տվյալների արտահոսք չի գրանցվել:

Խափանումը, ընկերության հավաստմամբ, պայմանավորված էր տեխնիկական խնդիրներով:

«Այժմ մեր սերվերները կրկին միացվել են ցանցին, և մենք ակտիվորեն աշխատում ենք նրանց աշխատանքը լիովին վերականգնելու ուղղությամբ», — նշում է Facebook-ը:

Facebook-ը, Messenger-ը, Instagram-ը և WhatsApp-ը ամբողջ աշխարհում երեկ ժամեր շարունակ չէին աշխատում։

Pin It on Pinterest