Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2021 թվականին Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի Դևիդ Ջուլիուսը և ամերիկաբնակ բեյրութահայ Արդեմ Պատապուտյանը: Այս մասին հայնում է tert.am-ը։

Ինչպես հայտնում է The Nobel Prize թվիթերյան էջը, գիտնականները մրցանակին արժանացել են ջերմաստիճանի ընկալիչների և շոշափելիքի ուսումնասիրության ժամանակ արված բացահայտումների համար:

Նոբելյան մրցանակը գիտության և գրականության ասպարեզում շնորհվող ամենահեղինակաավոր մրցանակն է: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն՝ այն շնորհվում է 5 անվանակարգում՝ ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա, բժշկություն և գրականություն, ինչպես նաև ողջ աշխարհում խաղաղության հաստատմանը նպաստելու համար:

Արդեմ Պատապուտյանը մոլեկուլար կենսաբան և նյարդակենսաբան է: Ներկա պահին աշխատում է Կալիֆոռնիայի Լա Խոյա շրջանում գտնվող Scripps Research կենտրոնում: Կենսաբանություն ուսումնասիրել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում, այնուհետև տեղափոխվել ԱՄՆ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest