Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1022-ով։ Գրանցվել է մահվան  21 դեպք, կա 650 առողջացած, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Համաձայն կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների ՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  261 697 դեպք, որոնցից  241 841-ն` առողջացած, 5319-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13328 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 712 685 թեստավորում:

Կենտրոնի հաղորդմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1209 է:

Pin It on Pinterest