Գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող Հայաստանում կորոնավիրուսի տարածումը սոցալապես անապահով խավի համար օրվա հացի գումար աշխատելու նոր խոչընդոտ դարձավ: 2020 թվականի մարտից ՀՀ կառավարության որոշմամաբ սահմանափակումներ մտցվեցին մի շարք ոլորտներում, ինչի պատճառով փակվեցին աշխատատեղերը: Սոցալապես անապահով խավերի համար նվազագայուն չափով պետական աջակցություն ցուցաբերվեց, սակայն այն բավարար չէր անգամ մեկ ամսվա սննդի համար վճարել:
Գյումրի քաղաքում բնակվող Արտյոմ Ավետիսյանը կորոնավիրուսի պատճառով գործազուրկ դարձած անձանցից մեկն է: Մինչ համավարակի սահմանափակումներն Արտյոմը բանվորի աշխատանք է կատարել, որով հնարավոր է եղել ինչ-որ չափով լուծել ընտանիքի սոցիալական հոգսերը:
«Աշխատանք չեմ ունեցել սահմանափակումների ընթացքում, բայց վիրուսից առաջ շատ եմ ունեցել, քովիդը որ տարածվեց էլ աշխատանքի չկանչեցին: Հիմնականում բանվորություն եմ անում, շինարարության մեջ եմ աշխատում, հողամաս եմ մշակում, բնակարաններից շինարարական աղբն եմ հեռացնում: Մոտ 150 հազար դրամի եկամուտ էի ունենում, որից զրկվել է իմ ընտանիքը»,- ասում է Արտյոմ Ավետիսյանը:
Արտյոմն անչափահաս երկու երեխաների հայր է: Ընտանիքի միակ աշխատողն է: Կինն՝ Աննա Դավթյանը, չի աշխատում, երեխաներին է խնամում: Երեխաներից տղան՝ յոթ ամյա Ֆելիքսը, երրորդ, իսկ աղջիկը՝ Դոնարան, չորրորդ դասարանում են սովորում: Ֆելիքսը մանկուց տառապում է մանկական ուղեղային կաթված հիվանդությամբ: Որդու առողջական վիճակը բարելավելու համար ծնողները տարբեր կազմակերպությունների ու կառույցների են դիմել, քանի որ Արտյոմի գործազրկությունն ընտանիքին սոցալական ծանր կացության մեջ է դրել:
«Տարեկան 2-3 անգամ Ֆելիքսը հաճախում է անվճար վերականգնողական դասընթացների։ Մեկ դասընթացը ներառում է 15 աշխատանքային օր։ Տարվա մյուս օրերին նման դասընթացներին մասնակցելու համար արդեն մենք պետք է վճարենք։ 23-օրյա ֆիզոթերապիայի համար հարկավոր է վճարել 150 հազար դրամ, գումարած լողավազանից օգտվելու ամենօրյա գումարը՝ 2000 դրամ։ Մենք բարերաների եւ մեր միջոցներով կարողացել ենք կազմակերպել այս բուժումը, բայց ամուսնուս աշխատանքի կորստի պատճառով բուժումը տեւական ժամանակ է ինչ ընդհատվել է»,- ասում է Ֆելիքսի մայրը՝ Աննա Դավթյանը եւ նշում, որ մեծ գումարներ են անհրաժեշտ նաեւ ճանապարհածախսի համար, քանի որ երեխայի բուժումը կազմակերպում են Ջերմուկ քաղաքում:
Արտյոմ Ավետիսյանը բնակարան չունի: Ընտանիքն արդեն երկար տարիիներ է Գյումրու Մուշ-2 թաղամասում ապրում է վարձով, ինչն էլ ավելի է ծանրացնում սոցալական վիճակը: Բնակարանի ամսական վարձավճարը 35 հազար դրամ է։ Այս ընթացքում մեծ դժվարությամբ եւ ուշացումներով են վճարել բնակարանի վարձը: Արտյոմին տան սեփականատերը պարբերաբար տեղեկացնում է, որ պատրաստվում է բարձրացնել վարձավճարը, քանի որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողներն ավելի բարձր են վճարում: Արտյոմին Հայաստանում առկա գնաճի եւ իր գործազրկության ֆոնին անհանգստացնում է բնակվարձի բարձրացումը:
«Երկու երեխաների համար նպաստ չեմ ստացել, քանի որ վարձով էի բնակվում, իսկ տան տերը չէր թողնում, որ իր բնակարանի վրա գրանցվեմ: Մի քանի ամիս է ինչ գրանցումն արել ենք»,- ասում է Արտյոմ Ավետիսյանը եւ նշում, որ կորոնավիրուսի սահմանափակումների ժամանակ ընտանիքի ստացած միակ եկամուտը եղել է պետության կողմից յուրաքանչյուր երեխայի համար միանվագ տրված 26,5 հազար դրամները եւ Ֆելիքսի հաշմանդամության թոշակը: «Գրանցված աշխատող չէի, որ պետությունից աշխատավարձի փոխհատուցում ստանայի»,- ավելացնում է Արտյոմը:
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում բնակվող 7-ամյա Դավիթ Կիրակոսյանը կորոնավիրուսի տարածման հետեւանքով առաջացած սահմանափակումների պատճառով զրկվել է այբուբենի տառերը սովորելու հնարավորությունից: 2020 թվականի մարտի 16-ից Հայաստանի դպրոցներում ուսուցումը կառավարության որոշմամբ սկսեց իրականացվել հեռավար, քանի որ այդ ամսվա առաջին տասնօրկայում վարակակիրների թիվը հատել էր հարյուրի շեմը:
Այս ընտանիքի եկամտի միակ աղբյուրը եղել է Դավիթի հոր՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելը: Վիրուսի պատճառով ճանապարհները փակվել են, իսկ ընտանիքի հայրն այլ աշխատանք չի կարողացել գտնել: Տեւական ժամանակ գործազուրկ է մնացել:
«Այս ընտանիքում ամենից շատը տուժեց առաջին դասարանում սովորող երեխան, քանի որ տառերի ուսուցման ժամանակահատված էր: Չէր հասցրել տառներն անբողջությամբ սովորել, ուսուցիչներին խնդրեցինք, որ երկրորդ դասարանում նորից սովորեցնեն, քանի որ 15 տառի ուսուցումը բաց էր թողել: Դավիթն ունի դժվարություններ տառաճանաչության հետ կապված, դասարանից հետ էր մնացել»,- նշում է մայրը:
Հայաստանի մարզերից զատ կորոնավիրուսը գործազրկության պատճառ է դարձել նաեւ հանրապետության մայրաքաղաք Երեւանում: 54-ամյա Ռիմա Վարդանյանը վարակի տարածման առաջին ամիսներին է գործազուրկ դարձել: Ռիմա Վարդանյանն աշխատել է Երեւանում գրծող մարզասրահներից մեկում: 2020-ի հունվար-փետրվար ամիսներին, երբ կորոնավիրուի մասին խոսակցությունները հասել են Երեւան մարզասրահի այցելուների թիվը կտրուկ նվազել է, ինչը սպասարկման կենտրոնի եկամուտների կտրուկ նվազմանն է հանգեցրել:
«Մարտ-ապրիլ ամիսներին արդեն կառավարության որոշմամաբ սպասարկամ ոլորտում ամբողջությամբ սահմանափակումներ մտցվեցին: Աշխատանքս կորցրեցի, ստանում էի Հայաստանում սահմանված նվազագույն՝ 68 հազար դրամ աշխատավարձը: Այն թեեւ մեծ գումար չէ, բայց որոշակի առումով օգնում էր հոգալ առօրյա հոգսերը»:
Կառավարության մեկ այլ որոշմամաբ մայիսից Երեւանում սկսել են աշխատել հասարակական տրանսպորտը, սննդի եւ ժամանցի այլ վայրեր: Ռիմա Վարդանյանի աշխատանքտեղը եւս վերբացվել է, սակայն, որոշ ժամանակ աշխատանքի գնալուց հետո նա վարակվել է կորոնավիրուսով: «Մի քանի շաբաթ աշխատանքի գնալուց հետո վարակվեցի քովիդով, այնուհետ երկու շաբաթ բուժվեցի հիվանդանոցում, հետո տանն էի դեղեր խմում, մոտ երկու ամիսց նոր վերադարձա իմ բնականոն կյանքին: Այժմ չեմ աշխատում, կորոնավիրոսն իմ կայքնում այնպիսի ազդեցություն ունեցավ, որ ընտանիքում որոշեցին, որ այլեւս չպետք է աշխատեմ»,-ասում է գործազուրկ դարձած կինը:
Երեւանում բնակվող 63-ամյա Խաչիկ Ալավերդյանի համար վերջին մեկ տասնյամյակում իր եւ ընտանիքի միակ եկամտի աղբյուրը տաքսի վարելն է: Կորոնավիրուսով հիվանդանալու հետաւանքով Խաչիկ Ալավերդյանը ստիպված է եղել մեկ ամիս չաշխատել ֆինասական լուրջ խնդիրներ են առաջացել: Ստիպված է եղել պարտքով խոշոր գումարներ վերցնել:
«Այս ընթացքում, որ չէի աշխատում ֆինասական լուրջ խնդիրներ ունեցա, իմ ապրուստի միջոցը տաքսի վարելն է: Բացի այն, որ չաշխատեցի ընկա նաեւ պարտքերի մեջ, քանի որ չէի աշխատում, բայց պետք էր թանկարժեք դեղեր գնել, բժիշկներին վճարել: Այդ ընթացքում դեղերն ահավոր թանկացել էին: Մեծ գումարներ եմ պարտքով վերցրել: Ֆինասական ճեղքվածք տվեց: Այընտրանքային եկամտի աղբյուր չկար, սպասում էի՝ առողջանայի, որ դուրս գամ աշխատանքի, պարտքերը կարողանամ փակել»,- ասում է Խաչիկ Ալավերդյանը:
Խաչիկի ընտանիքում իրենից զատ նաեւ կինն ու տղան են վարակվել կրոնավիրուսով: Այդ ընթացքում տանից որեւէ մեկը չի աշխատել: «Պետական ոչ մի աջակցություն այդ ընթացքում չեմ ստացել: Ես չեմ դիմել, երեւի, որ դիմեի, գուցե օգնեին»,- ասում է Խաչիկ Ալավերդյանը:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: