«Ասում ենք` դուք չեք անում, մեզ քիլլեր եք սարքում»

583

Ժամկետային զինծառայող Կարեն Անտոնյանը հոկտեմբերիր 3- ին  սպանվել է թշնամու հատուկջոկատայինների կողմից: Զինվորի հայրը համոզված է` որդին կարող էր ողջ մնալ, եթե չլիներ նրա հրամանատարն, ով վերցրել է տղաների ռադիոկապը եւ հեռացել: Դրա հետեւանքով Կարենն ու նրա հինգ ծառայակիցները են իմացել, որ հայկական զորքերը նահանջում  են ու մնացել են լքված առաջնագծում:

«Ինը հոգի են եղել: Լեյտենանտն է եղել, երկու սերժանտ ու վեց զինծառայող: Բոլորը մի պրիզիվի: Կռվել են հոկտեմբերի 27 – ից: Լեյտենանտը սերժանտներին վերցնում է, էրեխեքի մոտ անգամ ռացիա չի թողնում: Իջնում են, էրեխեքը մնում են: Ամսի երկուսին նահանջ են անում: Էրեխեքի մոտ ռացիա չի լինում, որ իմանան նահանջի մասին ու իրանք էլ նահանջեն: Ամսի երկուսին վեց երեխով ուժեղ բոյ են տալիս… Հոգնում են էրեխեքը, արդեն ոչ զենք են ունենում, ոչ բան: Նստում են, էրեխեքը, որոշում են` գնան թուրքերից զենք բերեն… թուրքից զենքեր են հավաքում, բերում էրեխեքը: Հետո երկու-երկու ժամ քնում են… հոկտեմբերի 2, լույս 3-ի գիշերը սպեցնազն է մտնում այդ դիրքի վրա: Սպեցնազն է էրեխեքին սպանել»,- պատմում է զոհվածի հայրը` Բենիկը:

Նա նշում է, որ այս ամենը իրեն պատմել է միակ վկան` միակ ողջ մնացած զինվորը`  Ալեքս Սարգսյանը, ով գերեւվարվում է թշնամու կողմից, ապա պատերազմի ավարտից հետո առաջին գերիներից  էր, ով վերադառնում է Հայաստան:

«Ես երեկ չէ մյուս օրը իմացա, որ այդ լեյտենանտին արդեն պաշտոն են տվել Գյումրիում, իր ծառայության մեջ է: Ու Ալեքսի մոտ էին գնում, ասում էին` խի՞  ես խաբար տալիս: Էրեխեքը մեռել են: Խի՞  ես լեյտենանտի վրով ասում: Մենք հոկտեմբերից դիմել ենք զինվորական դատախազություն, բարձրաստիճան մարդ չկա, որ մոտը գնացած չլինենք, դիմումներ, բողոքներ: Ոչ մի բան, անիմաստ է:  Սաղ սուտ ա: Ասում ենք` դուք չեք անում, մեզ քիլլեր եք սարքում: Որ ես իրան տեսնեմ, ի՞ նչ պետք է անեմ…»:

Կարենի մասունքները հայտնաբերվել են հինգ ամիս անց միայն` մարտ ամսին: Մայրը` Արփինեն նշում է, որ մինչեւ վերջին պահը հույս էր փայփայում, թե որդին ողջ է, ուղղակի ինչ-որ տեղ թաքնված է ու սպասում է տուն վերադառնալու հարմար պահի:

« Այնքան հույս ունեի, որ մի տեղ էրեխեքը պախկված կլինեն: Շատ հույս ունեի: Ասում էի` Կարենս կգա, լավ կլինի:  Ամուսինս ասում էր` Արփինե, թող գա, թեկուզ թող վիրավոր լինի: Ասում էի` հանկարծ չհամարձակվես: Մյուս անգամ չասես: Իմ էրեխու վրա անգամ խազ պետք է չլինի»,- ասում է մայրը:

Անի Գևորգյան