Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 939-ով։ Գրանցվել է մահվան  19 դեպք, կա 592 առողջացած, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Համաձայն կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների ՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  255 648 դեպք, որոնցից  237 855-ն` առողջացած, 5200-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11396 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 669 977 թեստավորում:

Կենտրոնի հաղորդմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1197 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest