Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 273-ով։ Գրանցվել է մահվան  20 դեպք, կա 295 առողջացած, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Համաձայն կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների ՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  254 709 դեպք, որոնցից  237 263-ն` առողջացած, 5181-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11072 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 664 154 թեստավորում:

Pin It on Pinterest