Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ինտերնետի ազատությունը 2021 » զեկույցը, որտեղ ուսումնասիրվել են 70 երկրների տվյալները։ Յուրաքանչյուր երկիր 100(ամենաազատ)-ից 0 (ոչ ազատ) ընկած հատվածում ստացել է թվային միավոր։

Ազատ— 100-70 միավոր,

մասամբ ազատ- 69-40 միավոր,

 ոչ ազատ- 39-0 միավոր

Կովկասյան երկրներից Հայաստանը՝ 71 միավորով, և Վրաստանը՝ 77 միավորով, ներառված են ազատ երկրների ցանկում, իսկ Ադրբեջանը՝ 34 միավորով, ընդգրկվել է ոչ ազատ երկրների ցանկում։

«Ինտերնետի ազատությունը» զեկույցը Freedom House–ի աշխատակիցների և ավելի քան 80 հետազոտողների համատեղ աշխատանքն է։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest