Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչներն առավոտից փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը՝ պահանջելով չեղարկել համայնքների խոշորացման որոշումը։

 «Թուրքեը լցված են սաղ, կարող ա իրիկունը մտնեն մեր տները, մեր էրեխեքին գողանան, տանեն։ Մենք դառնալու ենք ստրուկ, մեզ տանելու են, ամեն ինչ անեն։ Մենք չենք ուզում Վարդենիսին միանանք։ Չենք ուզում։ Եթե ինքն առանձին պետություն ա, թող մնա, մեզ թող հանգիստ թողնեն, ապրենք»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Գեղամասարի ղեկավար Հակոբ Ավետյանի խոսքով՝ ղեկավարությունը հաշվի չի առնում՝ սահմանին ինչ է կատարվում․ «8000 մարդն իրանց համար ի՞նչ ա, շպրտեն էս կողմ, շպրտեն էն կողմ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ինձ ասել ա, որ ձեր համայնքը ցրելու եմ, դու էլ դատվելու ես: Ով իրենց հետ չի, իրենց թշնամին են համարում: Եթե Հայաստանի խնդիրը ես եմ, որ ինձ դատեն, բոլոր հարցերը կլուծվեն, ես կամավոր կգնամ, կնստեմ»,-նշեց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ այս կերպ իշխանությունները փորձում են իրենից վրեժ լուծել, որովհետև ԱԺ ընտրություններին սատարել է Ռոբերտ Քոչարյանին։

Գեղամասարի ղեկավարի համոզմամբ՝ կա մի նպատակ․ բոլորին ձերբակալելու։ «ՈՒ ես զգում եմ, որ էստեղ արդեն արյունահեություն ա լինելու, որովհետև կոնկրետ հանձնարարական կա»։

Բնակիչները որոշում կայացրեցին բացել ճանապարհը մեկ օրով։ Հակոբ Ավետյանը նշեց, որ եթե կառավարությունից չարձանգանք չլինի, մյուս օրը բոլոր ճանապարհներն են փակելու ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest