Սեպտեմբերի 12-ին տեղի է ունենալու Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները։ Առաջադրվել են փաստաբանական դպրոցի տնօրեն, ՓՊ խորհրդի անդամ Սիմոն Բաբայանը եւ  փաստաբան Գևորգ Գյոզալյանը:

forrights.am-ը զրուցել է Գևորգ Գյոզալյանի հետ:

Պարոն Գյոզալյան ինչու՞ որոշեցինք առաջադրվել ՓՊ-ի նախագահի պաշտոնում:

-Հիմնականում առաջադրվել եմ այն պատճառով, քանի որ առաջադրված թեկնածուի մեջ չեմ տեսել այն անձնավորությանը, որը փաստաբանների պալատը կտանի զարգացման: Իմ առաջադրվելը պայմանավորված է նրանով, որ ես ինքս փորձեմ Փաստաբանների պալատը տանել այն ուղղով, որը ես կարծում եմ՝ ճիշտ է:

Ներկայացրել եմ յոթ կետից բաղկացած ծրագիր: Կարեւորներից այն է, որ պետք է ներդրվի զսպումների ու հակակշիռների մեխանիզմ, պետք է կարգապահական հանձնաժողով ստեղծվի, փաստաբանների կարգապահական գործերով հարցերը պետք է վերահսկվեն մասնագիտացված հանձնաժողովի կողմիցդարանի կողմից, որը ես առջարկել եմ:, Պետք է վերահսկիչ հանձնաձողովի կազմը ավելացվի ՀԿ ոլորտի ներկայացուցչով, պետք է ներքին աուդիտ լինի:

-Մենք ականատես ենք եղել, որ ՓՊ-ն ակտիվ մասնակցություն է ունենում քաղաքական գործընթացներում, մինչեւ անգամ ընտրություններին մասնակցեցին: Ինչպե՞ս եք տարանջատելու փաստաբանական գործունեությունը քաղաքականությունից:

Փաստաբանների պալատը պետք է զերծ լինի որեւէ քաղաքական պրոցեսներից: Ընտրություններին մասնակցելն անդառնալի մեծ վնաս էր մեր համայնքին եւ ինչ-որ առումով այդ հանգամանքով էր պայմանավորված իմ՝ այս ընտրական գործընթացներին մասնակցելը, որովհետեւ, ցավոք սրտի, հեղափոխությունից հետո փաստաբանները սկսել են ընկալվել քաղաքական ուժի ներկայացուցիչ: Սա ցավալի իրողություն է: Փաստաբանների պալատն ակնհայտորեն քաղաքական գործընթացների մեջ էր ներգրավվել՝ պալատի խորհրդի անդամների եւ նախագահի տեսքով, նրանք քաղաքական հայտարարություններ էին տարածում: Անհնար է տարանջատել՝ որ դեպքում է Փաստաբանների պալատի նախագահը գործում որպես նախագահ, իսկ որ դեպքում որպես փաստաբան, ուստի պետք է քաղաքականությամբ չզբաղվել: Մենք հանրության կողմից ունենք ընկալում, որ ՓՊ-ն ունի ընդդիմադիր կեցվածք եւ սպասարկում է կոնկրետ քաղաքական ուժերի:

Քաղաքական հայտարարություններ տարածում են նաեւ փաստաբաններ, որոնք նախկին պաշտոնայների շահերն են պաշտպանում:

Փաստաբանը որպես փաստաբան ինքն է որոշում իր վստահորդի պաշտպանության մարտավարությունը: Որաշակի դեպքերումն նա ունի իրավունքներ հայտարարություններ անելու, քանի որ դրանք ուղղված են իր վստահորդի պաշտպանությանը: Այստեղ ասել, որ այդ հայտարարությունները քաղաքական  են՝ բավականին բարդ է, բայց անթույլատրելի է փաստաբանական մարմինների կողմից նման հայտարարությունները: Ես օրենսդրական նախաձեռնությամբ եմ հանդես գալու, որ փաստաբանական մարմիններին արգելվի քաղաքական գործունեությամբ զբաղվելը, քանի դեռ նրան զբաղեցնում են այդ պաշտոնը:

Պարոն Գյոզալյան, դուք էլ Նիկոլ Փաշինյանի շահերն եք պաշտպանում, արդյո՞ք շահերի բախում չի լինի, եթե ընտրվեք ՓՊ նախագահի պաշտոնում:

Օրենքը չի արգելու փաստաբանների պալատի նախագահին զբաղվել փաստաբանական գործունեությամբ, այդ թվում ներկայացնել ցանկացած անձի շահերը: Ես ներքին համոզմունք ունեմ, որ մենք այստեղ ինչ-որ սխալ ունենք: Ես հակված եմ, որ ՓՊ նախագահը դատարաններում չպետք է հանդես գա ինչ-որ մեկի ներկայացուցիչ: Սա անհավասար պայմաններ է ստեղծում հակառակ կողմի փաստաբանի նկատմամբ: Ես եթե ընտրվեմ, ապա վստահորդներիս պետք է բացատրեմ, որ նրանց շահերը չներկայացնեմ:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest