-Նկար էի գցում, ասում էին՝ հա, ո՞նց չեմ ճանաչում, մեր բիձոն ա, իրա համար երգելով տանկ ա խոցում։
Գարիկը (Գարիկ Կարենի Թամամյան)
Գարիկը երաժիշտ էր․ շվի էր նվագում, երգում էր, բոլոր հայրենասիրական երգերը գիտերը։ Սիրած աղջիկ ուներ, պատրաստվում էինք հարսանիք անել, հենց գար։ Ինքը 14 տարեկան էր, երբ մենք գնացինք Ռուսաստան, բայց էնտեղ չէր հարմարվում։ Ամեն տարի ուզում էր գալ Հայաստան, ծառայեր, գործ ունենար, երգեր, բայց անընդհատ ինչ-որ բան էր լինում, չէր ստացվում։ 2019 թվականին եկավ Ջրական ծառայելու, երբ արդեն 25 տարեկան էր։
Կռվում
Սեպտեմբերի 27-ին ես երազ տեսա․ առավոտ շուտ ժամը 7-ին թելը գցած դատարկ «պուլյա» բերեց, ինձ տվեց, ասեց «էս քեզ նվեր, մամ»։ Քնիցս վեր թռա, ֆեյսբուքը բացեցի, տեսա՝ կռիվ ա։
Հետո ամեն օր զանգում էր, օրը երկու անգամ խոսում էինք, կապը կար, ամսի երկուսի իրիկունը զանգեց, բոլորի հետ խոսեց, բայց ոչ մի բան չէր պատմում։
Կրակոցները լսում էի, ասում էր «հանգի՛ստ, մամ ջան, մեր մոտ կրակոց չկա»։ Ամսի 1-ին Լելե Թեփեի բարձունքն էին գրավել։ Ինտերնետ վիդեո էին գցել, ինքն էլ մեջը կար, հետո որ խոսեցի ասեց․
— Մամ, տեսա՞ր՝ մենք հաղթեցինք․ մենք բարձունքում ենք, էլ մեզ չեն կարող հաղթել։
Զոհվեց հոկտեմբերի 3-ին
Հոկտեմբերի 3-ից էլ լուր չկար ոչ մի տեղից ոչ մի կապ չկար։ Նկար էի գցում, ասում էին «հա, ոնց չենք ճանաչում, մեր բիձոն ա, իրա համար երգելով տանկ ա խոցում»։ Ինքը ոչ մի ցուցակում չկար։ Նախարարությունում մեզ ասում էին՝ գնացեք եկեղեցի, մոմ վառեք, որ ո՛չ զոհվածների ցուցակում կա, ո՛չ անհայտ կորածների։
Անընդհատ էդ ծնողների հավաքներին մասնկացում էինք թե՛ նախարարության, թե՛ կառավարության շենքի դիմաց․ սաղ դռները մեր դեմ փակ էին։ Ոնց որ մեր էրեխեքը պատերազմի մասնակցած չլինեին, ծնողներն արհամարհված էին։ Չգիտեմ՝ ով ոնց ա մտածում, բայց որ ես էնտեղ եմ եղել, ես տենց եմ զգացել․ իրանք չգնահատեցին մեր բալեքին։
Դետեմբերի կեսերին իր ընկերոջը գտանք, ասեց «մորքուր, սնարյադը որ խփել ա, էդ փոսի մեջից դիակները հանել են, եթե մինչև հիմա չկա, ուրեմն հնարավոր ա գերի լինի»։ Ու աղոթում էինք, որ գոնե տենց լինի։ Բայց փետրվարի 24-ին քննչականից կանչեցին, հաստատվեց, որ զոհվել ա։ Մեկա չէի ուզում հավատալ ու չեմ հավատում․ ես իրան ողջ եմ սպասում։
Պետությունը
Ոչ մեկը մեր տուն չի մտել, մեր դուռը չի բացել։ Էս մեդալը մեզ փոխանցել են Երևան-Սևան մայրուղու վրա։ Մեդալը տվել են մեծ քանակությամբ տանկեր խոցելու համար։
Մի անգամ միայն Արսեն Թորոսյանն ու պաշտպանության փոխնախարարը կանչեցին, ասեցին 200 մարմին կա, որ չի լինի նույնականացնել, նման մարմինները եղբայրական գերեզմանում պիտի թաղեն, ու ծնողները չգիտեն՝ ում երեխան ա։ Չգիտեմ՝ ինչ կատարվեց հետս էդ պահին, դուրս եկա, ասեցի «աստվա՛ծ ջան, մենակ իմ էրեխու մարմինը գտնեն, գոնե լացելու տեղ ունենամ։ Արդեն վերջում դրան էլ էինք երանի տալիս։
Ես (մայրը)
Անընդհատ աղոթում էի, բայց աստված չլսեց, աստված կուրացել էր, խլացել էր։ Հիմա մեզ համար օրացույցի վրա բոլոր օրերը սև են, թե՛ 27-ը, թե՛ 3-ը։ Մենակ էն հասկացա, որ ծնողը չի էրեխուն կյանք տալիս, էրեխեն ա ծնողին կյանք տալիս․ հիմա կյանքը կանգ ա առել։
Ափսոսում եմ, որ եկա, որովհետև էս հայրենիք չի, էս կառավարություն չի, որովհետև չգիտես՝ էրեխեդ ում համար կռվեց, ինչի համար կռվեց։ Ես չեմ հավատում, սպասում եմ, որ կգա մի օր։
ԱՆի Թորոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: