Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր կայացրած վճռով ճանաչել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ հավաքների և միավորման ազատության իրավունքի խախտումը։ 2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայի թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

2008 թվականի Մարտի 1-ի հետընտրական իրադարձություններով հարուցված հայտնի «7-ի գործով» դատապարտված Ալեքսանդր Արզումանյանի փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանը և Վահե Գրիգորյանը 2009-ին ՄԻԵԴ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով ճանաչել Արզումանյանի խախտված իրավունքները։ Որպես փոխհատուցում՝ Հայաստանը պարտավորվել է Ալեքսանդր Արզումանյանին վճարել 9000 եվրոյի չափ գումար։

Հիշեցնենք՝ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը 2009-ին դատապարտվելօ էր 5 տարվա ազատազրկման Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest