Անհետ կորած զինծառայողների հարազատները օգոստոսի 26-ին գիշերել են կառավարության շենքի մոտ։ Նրանք արդեն հավաքվում են այնտեղ՝ հրաժարվելով ընդունել աճյունների և մասունքների ԴՆԹ հետազոտությունների արդյունքներն ու կառավարությունից պահանջելով վերադարձնել իրենց որդիներին։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն անդրադառնալով պատերազմի ավարտից հետո շուրջ մեկ տարի անց անհետ կորած զինծառայողների խնդրին նշում է, որ Հայաստանն այս խնդրին առնչվել է Արցախյան առաջին պատերազմից հետո եւ ՀՀ իշխանությունները պետք է   գիտակցեն, որ պետության մոտեցումը իր քաղաքացիների հանդեպ չպետք է լինի այսպես:

«Կա 243 անհետ կորած, բայց եթե մեկ հոգի էլ լինի պետությունը պետք է իր պարտավորությունը կատարի: Պետությունը չգիտակցեց քաղաքացիների առջեւ նաեւ իր այս պարտավորությունը:  Պետք է ջանքեր գործադրեր, որ առաջին պատերազմից հետո այլ պատերազմներ չլինեն, քանի որ պատերազմից հետո տուժածներ են ի հայտ գալիս: Արդյո՞ք պատշաճ ջանքեր գործադրվեցին, որ գերիներ, զոհեր եւ տեղահանվածներ չլինեն»-շեշտում է իրավապաշտպանը:

Արթուր Սաքունցն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանում պետական մակարդակով չի ստեղծվել առանձին մարմին, որը կզբաղվի անհետ կորածների եւ գերիների խնդրով, ինչն, ըստ իրավապաշտպանի, խնդրահարուց է:

«Անհտ կորածների խնդրով պետք է զբաղվի մասնագիտացված պետական կառուց: Չի կարող պաշտպանության նախարարությունը զբաղվի անհետ կորածներով, որովհետեւ կան շահերի բախում, քանի որ անհետ կորածի զինծառայողի անհետ կորելու հանգամանքերը կարող են կապված լինել պատասխանատու զինվորականի հետ:

Որպեսզի մենք որեւիցե պահանջ ներկայացնենք միջազգային հանրությանը եւ հակառակորդ կողմին պետք է օբյեկտիվ ուսումնասիրենք, թե մարդն ինչ հանգամանքներում է անհետ կորել: Սա սա որոշի նշանակություն ունի որոնման աշխատանքներ իրականացնելու համար: Կարող են լինել անհետ կորելու հանգամանքեր, որ ինչպես առաջին պատերազմի փորձն է ցույց տալիս,  պահանջները պետք է ներկայացնել ոչ թե հակառակորդ կողմին, այլ մեր պաշտպանական գերատեսչությանը»,- ասում է իրավապաշտպանը:

Պետությունը գաղտնի է պահում անհետ կորածների որոնման եւ գերիների վերադարձի բանակցությունների արդյունքերը ադրբեջանական կողմի հետ:

«Չկան տեղեկություններ, թե արդյո՞ք անհայտ կորածներին գտնելու նպատակով տարվում են աշխատանքեր հակառակորդ կողմի հետ: Ես որքան հասկանում եմ չկա կոնտակտ: Եռակողմ հայտարարությունները որ կան, մեզ հայտնի չեն, թե ռազմագերիների վերադարձի հարցը, որ դրանց կետերից մեկն է, ինչ փուլում է: Նրանց վերադարձի շուրջ ի՞նչ աշխատանքներ են տարվում, որեւէ տեղեկատվություն չունենք: Պատկերացրեք, որ այդ փաստաթղթում անհայտ կորածների մասին ընդհանրապես նշված չէ: Չգիտենք՝ այդ մասով կա համագործակցություն, ինֆորմացիոն փոխանակում, քանի որ սա ամբողջությամբ մարդասիրական է, դուրս է քաղաքականությունից, կոնֆլիկտից, բայց տեսնում ենք, որ նրանց խնդիրը դիտարկվում է միայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Անհետ կորածների եւ ռազմագերիների խնդիրը շահարկվում է միայն քաղաքական նպատակներով»,- ասում է Արթուր Սաքունցը եւ ուշադրություն հրավիրում այն հանգամանքի վրա, որ իշխանությունները ձեռնամուխ չեն եղել ստեղծել պետական մարմիններ, որոնք աշխատանքեր կտանեն նաեւ անհետ կորածների եւ գերիների հարազատների հետ :

«Ես արձանագրում եմ, որ անհետ կորած անձանց հարազատների հետ հոգեբանական աշխատանքը պետության կողմից ընդհանրապես չի իրականացվում: Այդ մարդիկ միայնակ են մնում իրենց խնդիրների հետ, բայց չկա որեւէ իրավական պարտավորություն, որ սա պետության գործառույթներից է: Նրանց ընտանիքների սոցիալական, ֆինասական, առողջապահական, կրթական խնդիրների լուծում տալը պետք է լիներ օրենքով: Եթե չեն ստանձնել պատասխանատվություն, որ չունենային նոր զոհեր եւ անհետ կորածներ, ապա գոնե առնվազն, պետք է լիներ կառույց, որը պետք է զբաղվեր այս խնդիրներով: Հեղափոխությունից հետո այս հարցերը կրկին բարձրացրեցինք, եղավ ընդամենը մեկ քննարկում: Պետաիրավական հանձնաժողովի նախահագը, որը կրկին ընտրվեց, այս ամենի վերաբերյալ ունի բացասական վերաբերմունք: Մարդկային տրամաբանության մեջ չի տեղավորվում նման մերժումը»:

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest