Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները  օգոստոսի 28-ին, ժամը 15:20-ի սահմաններում, հերթական անգամ սադրանքի են դիմել, խախտելով հրադադարն ու թիրախային կրակ բացելով Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական զինված ուժերի սադրանքի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը:

ՊԲ ստորաբաժանումների հակազդող գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest