Արտակ Բուդաղյանն ազատվել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից եւ նշանակվել Հատուկ բանակային կորպուսի հրամանատար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արտակ Բուդաղյանին ազատել 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- նշվում է նախագահի հրամանագրում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի եւ 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արտակ Բուդաղյանին նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատար»,- նշվում է նախագահի հրամանագրում։

Pin It on Pinterest