Երեւանում եւ Հայաստանից որոշ բնակավայրերում կրիմինալ կյանքն «ակտիվանում է»՝ իշխանության ներկայացուցիրների մերձավորների մասնակցությամբ:  Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակում 5-րդ համարը զբաղեցնող պատգամավորի թեկնածու  Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, հուլիս 18-ին Ամիրյան 18 հասցեում կենցաղային հողի վրա վեճի բռնված քաղաքացու ուղղությամբ կրակել է, հարվածներ հասցրել ձեռքերով եւ գլխով: Ռոբերտ Սուքիասյանը կալանավորված է:  Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հոդվածներով։

Հուլիսի14-ի գիշերն էլ Գորիսում է կրակոցներ հնչել: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ կրակոցները հնչել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, եւ Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի միջեւ։ Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվել դատարան։ Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ Տիգրան Խաչատրյան դատավարական կարգավիճակ չունի, բայց նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Մարզպետի որդին էլ գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սպանության փորձ կատարելու եւ ապօրինի զենք պահելու հոդվածներով։

Իշխանության ներկայացուցիչների մերձավորների մասնակցությամբ այս աղմկահարույց միջադեպերից մի քանի օր անց ոստիկանությունը, այդ թվում նաեւ կարմիր բերետավորների մասնակցությամբ «ասֆալտին փռելու» օպերացիա իրականացրեցին:

Հուլիսի 21-ի երեկոյան եւ 22-ի գիշերը Երեւանի կենտրոնում եւ մայրաքաղաքին հարակից ավտոճանապարհներին, իսկ հուլիս 23-ին Երեւանի այլ վարչական շրջաններում եւ Արմավիրի մարզի քաղաքներում ոստիկանությունը «ռեյդ» էր իրականացնում: Կանգնեցնում էին մեքենաները եւ խուզարկություն իրականացնում:  Արդյունքում բերման են ենթարկվել քաղաքցիներ, հայտնաբերվել է հրազեն, փամփուշտներ, սառը զենք և մահակներ։ Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության  դեպքեր:

Ոստիկանությունն այս միջոցառումն իրկանացնում է վերոնշյալ միադեպերի շուրջ հնչող քննադատությունների ֆոնին: Իրավապաշտպանները այս դեպքերից հետո մեղադրանքներ ուղղեցին ուստիկանությանը՝ Երեւանի կենտրոնում, մարդաշատ վայրում կրակոցներ հնչեցնելու կապակցությամբ: Ի դեպ, հուլիսի 18-ի միջադեպը տեղի էր ունեցել ԱԱԾ-ի Երեւանի վարչության դիմաց: Այս միջադեպերից մի քանի օր առաջ էլ ոստիկանապետ, Նիկոլ Փաշինյանի համաքաղաքացի Վահե Ղուկասյանը գեներալ-մայորի կոչում էր ստացել:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն անդրադառնալով այս միջադեպերին նշում է՝ ոստիկանության ռեյդը քաղաքացիների շրջանում անհնագստության պատճառ է դարձել, ինչը նշանակում է՝ իրավապահ կառույցը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի հանցագործների դեմ պայքարը չվերածելու համազգային խուճապի:

«Եթե նման մեծ ծավալի աշխատանքեր են անում, ամեն դեպքում ռեյդերը սկսելուց հետո, երբ անհանգստություն կա,  հանրությանը պետք է ինչ-որ չափով բացատրել, թե ինչն է պատճառը»,- ասաց Նինա Կարապետյանցը:

Ոստիկանությունը խստացված հսկողությանն իրականացնում է սահմանային լարված միջադեպերին զուգահեռ: 10 օր է, որ թշնամական պետության զինուժը ինտենսիվ կրակում է Երասխի դիրքերի ուղղությամբ: Ունենք մեկ զոհ եւ մեկ վիրավոր: Երեք վիրավոր էլ ունենք Գեղարքունիքի հետ սահմանի ուղղությամբ: Ադրբեջանական ԱԹՍ-ն երեկ հասել է Երասխի դիրքեր, ինչը ոչնչացվել է ՀՕՊ-ի կողմից: Ոստիկանության անսպասելի ռեյդերն եւ պաշտոնական տեղեկատվոթւյան բացակայությունն այս լարվածության  կեղծ տեղեկությունների շրջանառման պատճառ էր դարձել: Մասնավորապես, շրջանառվում էր, որ Երեւանում դիվերսանտներ կան: Այս լուրն ավելի ուշ հերքվեց, բայց արդեն հասցրել էր խուճապի պատճառ դառնալ:

Նինա Կարապետյանցը չի բացառում, որ ոստիկանները այս ստուգումներով փորձում են գնել այն զենքերը, որոնք պատերազմից հետո Արցախից բերվել են Երեւան:

«Մի քանի քրեական գործ հարուցվեց Արցախից ապօրինի զնեք-զինամթերք ներկրելու հետ կապված, այդ գործերով առանձնապես տեղեկատվություն չհրապարապարակվեց, գուցե նաեւ դրա հետ կապ ունի ստուգումները: Ռեյդերը, թե որքանով են արդյունավետ, որովհետեւ ոստիկանությունը Երեւանում ընդամենը տասը կտոր զենք էին գտել: Այդ ծավալով աշխատանքը կարելի էր ավելի նպատակային անել: Գուցե փորձում են ցույց տան, որ իրենց արած բարեփոխումներով ինչ-որ արդյունքի են ցույց տալիս, դոնորներին էին ուզում ցույց տալ, որ իրենց ներդրումները նպաստային են կիրառվում»,- ասաց նա:

Ի դեպ, պաշտոնական տվյալների համաձայն էլ աճել են հանցագործությունների թիվը: 2021 թվականի մայիսի տվյալներով, ըստ Վիճակագրական կոմիտեի, Հայաստանում գրանցվել է  11 481 հանցագործության դեպք դեպք, ինչը 704 դեպքով կամ 6.5 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։  Ապօրինի զենք-զինամթերքի շրջանառությունն աճել է 95 դեպքով կամ 37 %-ով։

Նարեկ Կիրկաոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest