Գեղարքունիքում ծանր վիրավորված ժամկետային զինծառայող Արման Աթեսյանի կյանքին այլևս վտանգ չի սպառնում:

Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում տեղեկացրել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։ Աթեսյանի վիրահատել են, նրա երիկամն են հեռացրել։

Նա արդեն ինքնուրույն է շնչում, արհեստական շնչառության սարքն անջատված է։ Ժամկետային զինծառայողը գիտակցության է եկել։

Հիշեցնենք, որ Արման Աթեսյանը ծանր վիրավորվել էր հուլիսի 23-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։

Pin It on Pinterest