Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Յուրի Աղասարյանը Ռուսատանում ապրելու ընթացքում քաղաքացիություն չի ստացել, ուզում էր հայոց բանակում ծառայել։

«Երբ Յուրին արդեն զորակոչային տարիքում էր, նրան ասացի՝ չեմ ուզում, որ մեզանից երկու տարի հեռու լինի, ասացի՝ Յուրի՛, չենք կարողանա առանց քեզ երկու տարի ապրել։ Ես նրան հիշեցրի, որ ռուսական անձնագիր ստանալու ու հայկական բանակում չծառայելու հնարավորություն ունիi։ Որիդիս ասաց՝ «Մա՛մ, երբ ես Հայաստանում ապրում էի,  երեխա էի։ Տղաները բանակում ծառայում էին, իսկ ես հանգիստ քնում էի։ Հիմա իմ հերթն է, ես Ռուսաստանից Հայաստան  կվերադառնամ, բանակ կգնամ, որ մյուս  երեխաները հանգիստ քնեն»:

Յուրին ըմբիշ էր,, մարզաշխարհում արդեն իսկ հասցրել էր մեծ հաջողություններ գրանցել։ «Մրցումներից մեկի ժամանակ լուրջ վնասվածք ստացավ ուսի հատվածում, տիտան տեղադրեցին ուսի հատվածում, այսինքն՝ նա նաև առողջական խնդիր կար, հնարավոր էր հետաձգել զինծառայությունը, իրեն  դա զինկոմիսարիատում էլ էին ասել, բայց Յուրին դրանից էլ  հրաժարվեց, ասաց՝ ուզում է բանակ գնալ» — պատմում է Յուրիի մայրը։ 

Պատերազմի ընթացքում ցուցաբերած խիզախությունը հավաստող  մեդալները Յուրիի ընտանիքը պահում է որպես սրբազան մասունք։ 

2020 թվականի  հունվարի 29-ին Յուրին զորակոչվեց բանակ՝ Մարտունի-2։ Նա  ընդամենը 7 ամիս էր հասցրել ծառայել, երբ սկսվեց պատերազմը։ Յուրին զոհվել է պատերազմի առաջին օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Մարտունի-2-ում։

Դ-30 հաուբիցին հմտորեն տիրապետող Յուրին իր մարական ընկերների հետ հերոսաբար կռվել է՝ խոցելով թշնամու մեծաքանակ մարդուժ և զինտեխնիկա։ Թեժ մարտերի ընթացքում թշնամու ԱԹՍ-ն պայթեցրել է հայկական կողմի՝ զինխողնիկայով բեռնված մեքենան․ պայթյունի հետևանքով զոհվել են Յուրին ու նրա  4 ընկերները։

Ահասարռուռ պայթյունից վայրկյաններ առաջ Յուրիի ընկերներից երկուսը մեքենայի մեջ են եղել, իսկ Յուրիի երկու ընկերները զինտեխնիկայի արկղերը դատարկելիս են եղել։ Արկղերից մեկն ընկել է Յուրիի ընկերոջ ոտքի վրա, նա սկսել է կաղալ, իսկ Յուրին դա տեսել է, արագորեն մոտեցել ու ասել՝ անցի՛ր մի կողմ, ես քո փոխարեն արկղը կդատարկեմ, և այդ պային ԱԹՍ-ն հարված է հասցրել։ Ոտքը վնասած, կաղացող զինվորի կյանքը փրկվել է, իսկ ընկերասեր, հայրենասեր ու քաջ Յուրին տեղում զոհվել է իր երեք զինակից ընկերների հետ միասին։

«Ես իմ Յուրիին վերջին անգամ էլ չտեսա․ նրան փակ էին տվել, չէր կարելի բացել։ ԴՆԹ հետազոտության միջոցով են մարմինը ճանաչել։ Սեպտեմբերին կատարված առաջին ԴՆԹ հետազոտությունը ցույց տվեց,  որ համընկնում չկա, ու  դրանից հետո մենք ամենուր փնտրում եինք Յուրիին։ 20 թվականի հոկտեմբերի 9-ին երկրորդ ԴՆԹ հետազոտությունը ցույց տվեց, որ համընկնում  կա։ Հուղարկավորությունը եղավ հոկտեմբերի 12-ին։ Իմ Յուրին հիմա հայրենիքում է, հայրենի հողի հետ», — ասում է մայրը։

Պատերազմի ընթացքում ցուցաբերած խիզախությունը հավաստող  մեդալները Յուրիի ընտանիքը պահում է որպես սրբազան մասունք։

​​​​​​​Հասմիկ Բալեյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest