Մատաղիսում երեկ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները հայտնաբերել են 3 աճյուն։

Եվս 4 զոհված զինծառայողի աճյուն, ծառայության փոխանցմամբ, հայտնաբերվել է Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից։

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների հայտնաբերված աճյունների թիվն ավելացավ ևս 7-ով։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առայսօր հայտնաբերվել և տարհանվել է 1611 աճյուն, հաղորդում է Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest