Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու Դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Որոշումը կուղարկվի Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայություն՝ դրանից ածանցվող՝ մեղադրանքի առաջադրման և այլ դատավարական գործողությունները կատարելու», — Ֆեյսբուքում գրում է Աբրահամյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest