Ադրբեջանում 13 հայ ռազմագերիների դատավարությունը հետաձգվել է։ Այս մասին տեղեկացնում է Trend.az գործակալությունը։ Նրանք են Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Գոլայանը, Հրայր Սերժի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բահրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արմեն Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոնյանը, Մելս Կարապետի Անբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը և Ֆելիքս Արշակի Գրիգորյանը:

Կայքի տեղեկացմամբ նիստը չի կայացել, քանի որ ռազմագերիներից մեկի փաստաբանը դատավարությանը չի ներկայացել։ Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 26-ին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest