Այսօր «Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։

Քաղաքական ուժերը հունիսի 20-ի արտահերթի արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումներ Սահմանդրական դատարան կարող են ներկայացնել այսօր մինչև ժամը18-ը: Բացի «Հայաստան» դաշինքից նման մտադրության մասին հայտնել են նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետականի մասնակցությամբ կազմված «Պատիվ ունեմ»-ը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած «Զարթոնք»-ը։ Այս ուժերը հայտարարում են, որ գրանցված ընտրախախտումներն ազդել են ընտրությունների արդյունքի վրա։

Դիմում ներկայացրած «Հայաստան»-ն ու նման մտադրություն ունեցող «Պատիվ ունեմ»-ը անցել են խորհրդարան։

Ընտրական վեճերին առնչվող հարցերը Սահմանադրական դատարանը պարտավոր է քննել արագացված ընթացակարգով։ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքն այս դեպքում նախատեսում է քննության 15-օրյա ժամկետ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest