Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում 14 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով հերթական դատավարությանն ընթերցվել է մեղադրական եզրակացությունը:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում, նախագահությամբ դատավոր Աֆգան Հաջիեւի, շարունակվում է 14 հայ գերիների դատավարությունը: Նրանց  Ադրբեջանը ներկայացնում է որպես «զինված խմբավորման դիվերսանտներ»։ Այս մասին գրում է Minval.az-ը։

Ընթերցվեց մեղադրական եզրակացություն, այնուհետ ընդմիջում է հայտարարվել: 14 հայ զինծառայողներին շինծու գործով սպառնում է 14-20 տարվա ազատազրկում:

Ադրբեջանական կողմը նրանց մեղսագրում է մի շարք ծանր հանցագործություններ, այդ թվում՝ ահաբեկչություն, զենքի անօրինական ձեռք բերում եւ կիրառում, Ադրբեջանի տարածք անօրինական կերպով ներթափանցում եւ այլն։

14 հայ ռազմագերիներն են՝ Սերոբյան Գեղամ Սամվելի, Ավագյան Հրաչ Արզումանի, Բաղասյան Արմեն Եղիազարի, Գասպարյան Ժորա Վահրամի, Սեֆիլյան Կամո Կարենի, Հակոբյան Վոլոդյա Վաչագանի, Աթերսյան Գևորգ Նորայրի, Ենգոյան Սիսակ Գրիշայի, Պետրոսյան Ալբերտ Կոմիևի, Սեդրակյան Ռոմիկ Միսակի, Մինասյան Արամ Գառնիկի, Մինասյան Մկրտիչ Սիմոնի, Մաթեսյան Էդգար Վաչագանի և Կարապետյան Յուրի Տիգրանի:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest