Դատարանը քիչ առաջ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրեց. Չարչյանը կալանքի տակ կմնա մեկ ամիս։

Ըստ դատարանի որոշման՝ կալանավորման հիմքերն առկա են, իսկ ՀՔԾ քննիչի կողմից ներկայացրած հիմքերը բավարար են կալանավորման համար։ Որոշումը կայացրեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest