Պաշտպանության նախարարի հրամանով պատերազմը ընթացքը քննող հանձնաժողովը ստեղծված է. այն ակտիվ աշխատում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

«Ինչ վերաբերում է դասալիքներին,. Ապա բավականին մեծ թվով քրեական գործեր են հարուցված: Ես առաջարկում եմ սպասել այդ գործերի արդյունքներին»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ շատ հարցեր են հնչում Շուշիի, Հադրութի մասին, մասնավորապես, ինչո՞ւ Շուշին այդպես հեշտ հայտնվեց հակառակորդի վերահսկողության տակ, Արտակ Դավթյանն ասաց. «Հեշտն ու դժվարը կարող է ասել հակառակորդը: Մենք ուսումնասիրություն անում ենք, չեմ կարծում, որ կարճ  ժամկետում դրա պատասխանը տանք, որովհետեւ յուրաքանչյուր դրվագի, յուրաքանչյուր մեղադրանքի հետեւում կանգնած են կենդանի մարդիկ, զինծառայողներ, որոնք կամ պետք է պատիժ կրեն, կամ այդպիսի մեղադրանքը պետք է մերկապարանոց չասվի:

Բացի այդ, մեզ համար ինքնանպատակ խնդիր չենք դրել, որ ինչ-որ մեկին մեղադրենք, մասնավորապես, Գլխավոր շտաբի, ՊՆ-ի համար առաջին հերթին դասեր քաղելու խնդիրն է, որպեսզի այն բոլոր թերությունները, բացերը ուսումնասիրենք եւ կարողանանք ըստ դրա որոշումներ կայացնել»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest