Հունիսի 21-ի՝ ժամը 08:25-ի դրությամբ, բոլոր 2008 ընտրատեղամասի ձայների հաշվարկով, ԱԺ արտահերթ ընտրություններում ձայների մեծամասնությամբ, նախնական տվյալով, հաղթում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը հավաքել է 687,251 ձայն կամ քվեների 53.92%-ը։

Երկրորդը «Հայաստան» դաշինքն է, որը հավաքել է 268,165 ձայն կամ քվեների 21.04%-ը։ Դրան հաջորդում է «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66,633 ձայն կամ 5.23%։«Բարգավաճ Հայաստանը» հավաքել է 50,416 ձայն կամ քվեների 3.96%-ը, «Հանրապետությունը»՝ 38,714 ձայն կամ 3.04%, ՀԱԿ-ը՝ 19,647 ձայն կամ 1.54%-ը։

Նախնական տվյալով՝ խորհրդարան կանցնեն ՔՊ-ն, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։ՔՊ-ից ու «Հայաստանից» բացի,որևէ այլ կուսակցություն կամ դաշինք չի հաղթահարել սահմանված 7 և 5 տոկոս շեմերը։

Օրենքի համաձայն, սակայն, եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու ուժ, ապա մանդատներ տրվում են նաև առավելագույն ձայները հավաքած երրորդ ուժին։

Pin It on Pinterest