Ըստ նախնական արդյունքների՝ խորհրդարանը բաղկացած կլինի 105 պատգամավորից և կունենա հետևյալ տեսքը`

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 72 մանդատ

«Հայաստան» դաշինք — 27 մանդատ

«Պատիվ ունեմ» դաշինք — 6 մանդատ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ նորընտիր խորհրդարանում իրենց ուժը կունենա սահմանադրական մեծամասնություն և իր գլխավորությամբ կձևավորվի կառավարություն:  

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ հունիսի 20-ի ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 1 միլիոն 281 հազար 174 ընտրող`49.4 տոկոսը։Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5-ն է, իսկ դաշինքների համար՝ 7 տոկոսը։

53.92 տոկոսով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների 21.04%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23% ձայները:

Pin It on Pinterest