Հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերը Եղեգնաձորի տարածաշրջանում մի խումբ անձինք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով բաժանել են կաշառք:

Այս արարքները կատարելու կասկածանքով, ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության, ձերբակալվել են կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Գ. Ս.–ն, ՃՈ ծառայող Հ. Մ.-ն և Կ. Կ.-ն : Վերջիններս կասկածվում են նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք բաժանելու և կաշառքի միջնորդություն կատարելու մեջ:

Կատարվում է նախաքննություն:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest