Հարցազրույց քաղաքագետ,  «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի անդամ Արա Պապյանի հետ

-Պարոն Պապյան, քարոզարշավն արդեն ավարտվում է, Դուք ընթացքն ինչպե՞ս եք գանահատում:

-Սա դասական քարոզարշավ չէր, առանձնահատկություններ կային, որ դասականից տարբերվում էր: Առաջինն այն է, որ ընդդիմության որոշ ուժեր տիրապետում էին այնպիսի ռեսուրսների եւ գործիքակազմերի, որ երբեւէ դասական իմաստով ընդդիմությունը չի ունենում: Խոսքը  հսկայական նյութական, ֆինասական, տեղեկատվական միջոցների մասին է: Մասնավորապես, նկատի ունեմ «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը եւ այլն:

Մյուս տարբերությունն այն է, որ թեեւ գործող վարչապետը մշտապես խոսում է այն մասին, որ չի գործածում վարչական ռեսուրս, բայց ակնհայտ է, որ կա դրա գործածումը: Փաշինյանը լինելով անօրինական ժամանակավոր պաշտոնակատար հարկատուների հաշվին օգտագործում է թիկնազոր, ավտոմեքենաներ, նաեւ բազմաթիվ վկայություններ կան, որ հրահանգված է ՏԻՄ ղեկավարներին ցույցերին մարդիկ բերել:

-Ի՞նչ տվեց այս քարոզարշավն ընտրողին:

-Այս քարոզարշավն ընտրողին տվեց մի քիչ կողմնորոշվելու հնարավորություն, բայց մի քիչ, քանի որ ընտրողներից շատերը կողմնորոշված են:

-Եվ ինչպիսի՞ արդյունքեր կգրանցվեն:

-Ցավոք սրտի, ես կարծում եմ, որ իշխանությանը  հաջողվեց ամեն ինչ ներկայացնել երկու ուժերի միջեւ պայքար: Առ այսօր շեշտվում է՝ եթե չեք ուզում, որ նախկինները հետ գան, ապա ձեր ձայնը տվեք Նիկոլ Փաշինյանին: Մյուս կողմն էլ ասում է՝ եթե ուզում եք, որ ներկա ապիկարները գնան, ապա ձեր ձայնը տվեք Քոչարյանին: Այս առումով խախտված եւ խաթարված են ընտրությունները: Կարծում եմ՝ ՔՊԿ-ն եւ «Հայաստան» դաշինքը կգրավեն առաջին երկու տեղերը, բայց քանի որ սա չի արտացոլում հասարակության տրամադրություններն այս խորհրդարանը մեկ ու կես տարվա կյանք կունենա:

-Այսինքն Դուք կարծում եք, որ հնարավո՞ր կլինի  ընտրությունների մեկ փուլով իշխանություն ձեւավորել:

-Հնարավոր կլինի, քանի որ Ռոբերտ Քոչարյանը եւ Նիկոլ Փաշինյանը որքան էլ իրար դեմ են խաղում, իրենք Կրեմլի դաշտում են: Եթե չհաջողվի երրորդ ուժի հետ կոալիցիա կազմել, ապա այդ երկուսը իրար հետ կձեւավորեն իշխանություն: Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կոալիցիան չեմ բացառում: Երկուսն էլ նույն կրեմլյան խաղացողներն են, մրցույթը նրա մեջ է, թե ով է ուզում ավելի շատ սիրաշաել Մոսկվային:

-Նրանք քաղաքական թշնամիներ են, ինչպե՞ս է հնարավոր նրանց համագործակցությունը կոալիցիայի տեսքով:

-Նրանք ոխերիմ թշնամիներ չեն, իրենք սկզբունքային որեւէ տարաձայնություն չունեն, բացի անձնական հասկացությունը, իսկ այդ անձնական հակասությունները շատ արագ հարթվում են: Ինչո՞վ են ոխերիմ թշնամին, ո՞վ է այսօր անազատության մեջ: Փաշինյանն, ըստ էության, բարձրացրեց Քոչարյանի ռեյտինգը եւ մոռացված Քոչարյանին դարձրեց քաղաքական գործիչ: Իրենք ընդհանուր շահերով բարեկամներ են: Չլինի Ռոբերտ Քոչարյանը որեւէ մեկը քվե չի տա Նիկոլ Փաշինյանին:

Պարոն Պապյան, հունիս 21-ից արդյո՞ք սկսվելու է մի ժամանակաշրջան, որ մեր պետության առջեւ ծառացած լրջագույն խնդիրներն՝ անվտանգային, տարածքային եւ տնտեսական, կսկսեն լուծումներ ստանալ:

Ոչ, չի լուծվի: Տարբերություն չկա՝ Ռոբերտ Քոչարյանը կլինի, թե Նիկոլ Փաշինյանը: Խնդիրները, որոնք թվարկում եք, այդ խնդիրներն առաջացնողը չի կարող լինի խնդիրները լուծողը: Այդ խնդիրներն առաջացել են, որովհետեւ Հայաստանը սխալ աշխարհաքաղաքական կողմնորոշում ունի: Այդ խնդիրների լուծումը ՀՀ-ն ապավինում է Ռուսաստանին եւ չի կարողանում լուծել, որովհետեւ այդ բոլոր խնդիրների պատճառը Ռուսաստանն է:

Նարեկ Կիրկոսյան

Pin It on Pinterest