Իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը տեսանյութ են հրապարակել հավանական գերիների մասին՝ նրանց ճանաչողներին հորդորելով կապ հաստատել իրենց հետ:
«Սիրելի հայրենակիցներ,
Այս հաղորդագրությանը կից ներկայացնում ենք տեսանյութեր, որոնցում նկարահանված զինվորների և տեղանքի հատկանիշները թույլ են տալիս նրանց կամ տեղանքին ծանոթ անձանց պարզորոշ ճանաչել վերջիններիս:
Հավանական գերիների, նրանց ընտանիքների անդամների իրավունքները պաշտպանելու նպատակով, խնդրում ենք տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել Սիրանուշ Սահակյանի կամ ինձ հետ:
Խնդրում ենք ներկայացնել ձեր համոզմունքը հաստատող լուսանկարներ և/կամ տեսանյութեր՝ հավանական գերեվարված անձի և ձեր ճանաչած անձի նույնական լինելու վերաբերյալ:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հավանական գերեվարված անձի ինքնությունը կհաստատվի պատշաճ ընթացակարգերի, այդ թվում՝ փորձաքննությունների, արդյունքում։
Սիրանուշ Սահակյան + 374 94 907002
Արտակ Զեյնալյան + 374 91 193526»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: