Քելբաջարում այսօր ժամը 11-ի սահմաններում ադրբեջանցի լրագրողների ավտոբուս է պայթել ականի վրա․ AzTV-ի օպերատոր 32-ամյա Սիրաջ Աբիշովն ու «Ազերթաջ»-ի աշխատակից 39-ամյա Մագերամ Իբրահիմովը զոհվել են։ AzTV-ի ռեժիսոր Էմիլ Մամեդովը, ավտոբուսի վարորդն ու տեղացի մի բնակիչ վիրավորվել են։

APA գործակալությունը հաղորդում է նաև երրորդ զոհվածի մասին՝ նա արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ծառայության պետի տեղակալ Արիֆ Ալիևն է։ Ըստ այս հաղորդագրության՝ 4 անձ է հոսպիտալացվել տարբեր աստիճանի վնասվածքներով։

Միջադեպի կապակցությամբ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն ու դատախազությունը հայտարարություն են տարածել՝ ականապատումների համար Հայաստանին մեղադրելով միջազգային մարդասիրական նորմերը, այդ թվում՝ Ժնևյան կոնվենցիաների պահանջները կոպտորեն խախտելու մեջ։

Օրերս «Թրենդ» գործակալությունը հաղորդել էր, որ Ադրբեջանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքելով, թե հայկական կողմը չի տրամադրում ականապատված տարածքների քարտեզները։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest