Սահմանային իրավիճակը նույնն է, բանակցություններ են ընթանում, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ քաշվեն:

Այս մասին երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:

«Այս պահին նույն իրավիճակն է, ինչ նախկինում կար: Բանակցություններ են ընթանում, որ նրանք հետ քաշվեն: Այդ ընթացքում կորոշվի, թե ինչ կլինի սահմանային իրավիճակը»,-ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը:

Իսկ թե գերիների վերադարձի համար ի՞նչ քայլեր են իրականացնում՝ նա ասաց. «Շուրջօրյա աշխատանք է կատարվում, որ հետ վերադարձվեն»:

Խոսքը թե վերջերս գերեվարված 6 զինծառայողների, թե մյուս գերիների մասին է:

Հարցին, թե ի՞նչ է հաջորդելու՝ նա ասաց, որ խնդիրը լուծվելու է բանակցությունների միջոցով: «Բանակցությունների արդյունքով պետք է փորձենք մեր գերիներին հետ վերադարձնել: Բանակցությունները գործնականում դադարեցվել են, բայց կապով իրար աշխատում են»-ասաց նա ու չմանրամասնեց, թե ովքեր:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest