Տեղեկությունները, թե թշնամին Վարդենիսի ուղղությամբ 7 գյուղ առաջ է եկել և 20 զինծառայող շրջափակման մեջ է, իրականությանը չի համապատասխանում։

Տեղեկությունը հայտնեցին ՀՀ ՊՆ-ից, հավելելով, որ պաշտոնական հերքումը շուտով կհրապարակեն։ Ռազմական գերատեսչությունից նաև հայտնեցին,որ թշնամու շարժ ՀՀ սահմանների ուղղությամբ չի արձանագրվել։

Հիշեցնենք, որ կառավարության նախօրեին ուղիղ եթերի միջոցով Գեղարքունիքի մարզի բնակիչ Արմինե Մելքոնյանը տեղեկացրել էր, թե Վարդենիսի ուղղությամբ թշնամին 7 գյուղ առաջ է եկել և 20 զինծառայող շրջափակման մեջ է։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest