Այսօր Երեւանի թիվ 191 հիմնական դպրոցի բակում բացվեց հուշաքար եւ ծառուղի` ի հիշատակ 44-օրյա պատերազմից չվերադարձած դպրոցի սաների: Պատերազմը դպրոցից խլեց 7 սան, որոնցից 3-ը` համադասարանցիներ: Նրանք են` Նարեկ Մանուկյանը, Էրիկ Սահակյանը, Էդուարդ Դավոյանը, Լեւոն Մանուկյանը, Դանիել Դանիելյանը, Տիգրան Գասպարյանը, Վրեժ Մարտիրոսյանը:

Հիշատակի միջոցառման ավարտին, ծնողները ծառուղու եղեւնիներին փակցրին իրենց զոհված որդիների անունները:

«Կարող եք գալ, ձեր ձեռքերով խնամել այդ ծառերը, խոսել, կիսվել». դիմելով սգացող ծնողներին` ասաց դպրոցի տնօրենը:

Անի Գևորգյան

Pin It on Pinterest