Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովն արձակելու ու ընտրությունների նշանակման հրամանագիրը, հայտնում է նախագահի պաշտոնական կայքէջը:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում չընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Այսպիսով՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովը, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, իրավունքի ուժով ցրվեց։ Այս խորհրդարանը, սակայն, կշարունակի գործել մինչև նորի ձևավորվումը։

Ապրիլի 25-ին Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել, որպեսզի համաձայն քաղաքական ուժերի հետ ձեռք բերած պայմանավորվածության երկու անգամ խորհրդարանը նոր վարչապետ չընտրի, և Հայաստանում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Սահմանադրության պահանջն է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի արձակումը։ Իսկ խորհրդարանն արձակվում է, երբ վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթում երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրվում։

Վարչապետի ընտրության հարցով առաջին նիստը տեղի ունեցավ մայիսի 3-ին, և պայմանավորվածության համաձայն` խորհրդարանը միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին վարչապետ չընտրեց։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest