Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով։

Գեներալ-գնդապետը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով՝ պետական գաղտնիք հրապարակելը։Հակոբյանը 2018 թվականի մայիսի 24-ին վարչապետի որոշմամբ ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից:

Հիշեցնենք, որ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ` ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest