Րոպեներ անց Ազգային ժողովում կսկսվի իրավունքի ուժով գումարված հատուկ նիստը, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է: 

Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց ապրիլի 25-ին: Մարտի 18-ին նրա եւ խորհրդարանական ուժերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստանը», «Լուսավոր Հայաստանը» չպետք է ընտրեն վարչապետ, որպեսզի խորհրդարանը արձակվի, եւ հունիսի 20-ին տեղի ունենան արտաhերթ ընտրություններ:

Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանն արձակվում է, եթե վարչապետի հրաժարականից հետո՝ 2 շաբաթում, 2 անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրվում։

ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն հայտարարել են, որ չեն առաջադրի եւ չեն ընտրի վարչապետ: Այսօրվա նիստին «Բարգավաճ Հայաստանը» հավանաբար չի մասնակցի: «Իմ քայլը» խմբակցությունը, մեր տեղեկություններով, որոշել է ձեռնպահ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Թե ինչպիսին կլինի «Լուսավոր Հայաստանի» պահվածքը, պարզ կդառնա նիստի ընթացքում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest