Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում մեկնարկել է հայկական համայնքի կողմից կազմակերպված ակցիան, որի մասնակիցները կոչ են անում երկրի կառավարությանը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

Ակցիան կազմակերպվել է այն բանից հետո, ինչ վարչապետ Սքոթ Մորիսոնը Ցեղասպանության 106-րդ տարելիցի առնչությամբ հրապարակած իր ուղերձում կրկին հրաժարվել էր օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը:

Բողոքի ակցիայի մասնակիցները դիմել են կառավարությանը՝ կոչով ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների և հույների հետ տեղի ունեցածը որպես ցեղասպանություն: Նրանք հանդես են եկել նաև կոչերով՝ «Ասա ճշմարտությունը, Սքոթ Մորիսոն», «Այո, դա ցեղասպանություն է», «Այլևս երբեք» և այլն:

Pin It on Pinterest