Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում են Դատախազությունից։

Նախկին նախագահն ու նրա նախկին երեք ենթակաները ապրիլի 6-ին արդարացվեցին, քանի որ նրանց մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը բարձր դատարանի կողմից անվավեր ու հակասահմանադրական էր ճանաչվել։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest