Երեկ Հայաստանում կատարվել է 3844 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 547 նոր դեպք: 210 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 19 դեպք:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 208 հազար 520 դեպք, որոնցից 187 հազար 466-ն` առողջացած, 3 հազար 878-ը` մահվան ելքով: Ընդհանուր առմամբ կատարվել 935 հազար 427 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 980 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 հազար 196 պացիենտ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest