Մեր իշխանության ներկայացուցիչները երբեք հոգեխանգարմունքի մեջ չեն ընկնում, երբ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ կրելու է։ Թե ինչ է կրելու, դա ինքը գիտի։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Հաշվի առեք, որ մեր ժողովուրդը նրան հավերժ մերժել է։ Մերժված կարգավիճակից կրելու վիճակ անցում չկա։ Ռոբերտ Քոչարյանը, Վագեն Մանուկյանը գործոն չեն, որովհետև ոնց փակեցին փողոցները, տենց էլ բացեցին, որովհետև ժողովուրդն իրենց մերժել է։ 17-ից մնաց 6-, հիմա 2- է մնացել»,-նշեց պատգամավորը։

Հարցին՝ ինչու՞ չեն հրապարակում ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ կարևորն այն է՝ հանձնաժողովն ունի 97 էջից բաղկացած զեկույց.

«Ապրիլյան քննիչ հանձնաժոողովի զեկույցը շատ մեծ ծավալ ունի և շատ սպասելի է այսօր։ Էն օրը մի քանի ամիս պաշտպանության փոխնախարար աշխատած Արտակ Զաքարյանն ասում էր, որ թաքցնում ենք, որովհետև ասելու բան չունենք։ Հատուկ ասում եմ Արտակ Զաքարյանի համար, եթե ունի պետական գաղտնիքի մասին օրենքից օգտվելու հնարավորություն, կունենաք կարդալու հնարավորություն և ձեր ջանը կփշաքաղվի, թե ինչ բացահայտումներ ունի քննիչ հանձնաժողովը»,- ասաց պատգամավորը։

Վերջինս նշեց, որ 44-օրյա պատերազմը խանգարեց, որ զեկույցն իր ընթացակարգով ներկայացվեր Ազգային ժողովին։

Pin It on Pinterest