Հայաստանում մարտի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190 317 դեպք, որոնցից 171 506-ն` առողջացման, 3464-ը` մահվան ելքով: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 14 466 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 838 839 թեստավորում:

Մարտի 27-ին կատարվել է 4 927 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 777 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 603 և 14 մահվան դեպք:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest