Խորհրդարանը հերթական նիստում ընդունեց ռազմական դրությունը չեղարկելու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած նախագիծը:

2020թ․ սեպտեմբերի 27-ից Արցախում պատերազմով պայմանավորված՝ կառավարության որոշմամբ հայտարարվել էր ռազմական դրություն:

Հիշեցնենք, որ վարչապետը ռազմական դրության պայմաններում չի կարող հրաժարականի դիմում ներկայացնել: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հարցի քննարկմանը կոչ էր արել կողմ քվեարկել նախագծին և չեղարկել ռազմական դրությունը` խուսափելով շահարկումներից:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest