Հայաստանում մարտի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք, առողջացել է 332 քաղաքացի, մահացել է՝ 19-ը: Մեկ օրում կատարվել է 4725 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 793678-ի:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության  հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  182056 դեպք, որոնցից 167518-ն առողջացած, 3320-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10367 պացիենտ:

 Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 851 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest