Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում, հայտնում է նախագահի աշխատակազմը:

Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Նշենք՝ նախագահն այսօր հանդիպումներ է ունենալու նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:

Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 10-ին հայտարարեց՝ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին շաբաթ օրը՝ մարտի 13-ին հրավիրում է հանդիպման։

Երեկ՝ մարտի 12-ին նախագահի աշխատակազմը հայտարարություն տարածեց, որում ասվում էր՝ վաղը, մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի, հայտնում է նախագահի աշխատակազմը:

Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից հրավերը «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն են ընդունել, «Բարգավաճ Հայաստանը» և «Հայրենիքի փրկության շարժումը» հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest