Հայաստանում Մարդու իրավուքնների պաշտպանի գրասենյակն ավելի բարձր վարկանիշ ունի, քան վարչապետի աշխատակազմը: Այս մասին են փաստում 2021-ի փետրվարին Ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտի» (International Republican Institute) անցկացրած հարցման արդյունքները։

Հարցվածների 30%-ը շատ բարենպաստ է գնահատել ՄԻՊ-ի աշխատանքը, 29%-ը նույն կերպ գնահատել է վարչապետի աշխատակազմի աշխատանքը, բանակն այս ցանկում բացարձակ առաջատար է՝ 50%։

ՄԻՊ գրասենյակին հավասար՝ «շատ բարենպաստ» են գնահատել նաև Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը. ՀԱԵ-ին վստահում է հարցվածներ 30%-ը։

Ոստիկանության գործունեությունը շատ վստահելի է համարել հարցվածների 26%-ը, նախագահի աշխատակազմինը՝ 7%-ը։

Միևնույն ժամանակ, հարցվածների 16%-ը չի վստահում ՄԻՊ-ին, 28%-ը՝ վարչապետի աշխատակազմին, 29%-ը Հայ առաքելական եկեղեցուն, 40%-ը՝ նախագահի աշխատակազմին։ Անվստահության ամենամեծ բաժինն ընկնում է Ազգային ժողովին ու քաղաքական կուսակցություններին․ ԱԺ-ին չի վստահում հարցվածների 42%-ը, կուսակցություններին՝ 51%-ը։

Քաղաքացիների 33%-ն ասել է, որ հաջորդ կիրակի ընտրությունների դեպքում իրենք կընտրեին «Իմ քայլը» դաշինքին, 3%-ը, որ կընտրի «Բարգավաճ Հայաստանին», 2%-ը՝ Ռոբերտ Քոչարյանին։ Հարցվածների 42%-ը հայտնել է, որ ոչ ոքի օգտին չի ուզում քվեարկել։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest